Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Բաքուն այս տարի չի ավելացնի նավթի արդյունահանումը

Բաքուն այս տարի չի ավելացնի նավթի արդյունահանումը
07.03.2016 | 11:13

Ադրբեջանը պաշտպանում է նավթի արդյունահանումը սառեցնելու ՕՊԵԿ-ի մի քանի երկրների նախաձեռնությունը՝ հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը Բաքվի ԱՆՍ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով, «այդ ուղղությամբ քայլեր արդեն արվել են»։ «Մենք արդեն միանում ենք այդ դիրքորոշմանը։ Մենք մտադիր ենք 2016-ին սառեցնել նավթի արդյունահանումը, այսինքն՝ պահպանել նույն մակարդակի վրա, և արդեն դադարեցրել ենք արդյունահանման մեծացման նախագծերը։ Ադրբեջանում նավթի արդյունահանումը չի գերազանցի նախորդ տարվա մակարդակը»,- ասել է SOCAR-ի ղեկավարը։ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը փետրվարի կեսերին հայտարարել էր, որ չի ծրագրում սառեցնել նավթի արդյունահանումը։ Էներգետիկայի փոխնախարար Նաթիգ Աբասովը ասել էր. «Ադրբեջանի բաժինն աշխարհում արդյունահանման ընդհանուր ծավալի մեջ աննշան է և չի ազդում գնագոյացման վրա»։ Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը 2015-ին կազմել է 41689 մլն տոննա, իսկ այս տարի կանխատեսվում է 40,7 մլն տոննայի արդյունահանում։
Ներկայում բանակցություններ են վարվում աշխարհում նավթի արդյունահանման սառեցման շուրջ։ Փետրվարի 16-ին Դոհայում ՕՊԵԿ-ի անդամ Սաուդյան Արաբիայի, Կատարի, Վենեսուելայի նավթի նախարարները և ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը քննարկել են նավթի շուկայում գների իրավիճակի բարելավման հնարավորությունները։ Ըստ ՌԴ էներգետիկայի նախարարության՝ կողմերը հայտնել են արդյունահանման միջին ծավալները 2016-ի հունվարի մակարդակի վրա պահելու պատրաստակամություն, եթե նավթ արտադրող մյուս երկրները միանան նախաձեռնությանը։

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ